Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանայք և ընկերությունը. հոգեբաններ. 1in.am

Կանայք և ընկերությունը. հոգեբաններ. 1in.am

Gogetnews.info-ի փոխանցմամբ` Բուքինգհեմյան համալսարանի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում նրանց հաջողվել է հաստատել կանանց ընկերության անհնարինության մասին կարծրատիպը։

Կանանց միջև չի լինում իսկական ընկերություն, իսկ եթե լինում էլ է, ապա՝ չափազանց հազվադեպ։ Նման կարծիք են հայտնել գիտնականները, որոնց հաջողվել է այդ երևույթի պատճառները բացատրել հոգեբանական տեսանկյունից։

Նրանք վերլուծել են մի շարք տվյալներ և պարզել, որ կանանց մեծ մասն ունակ չէ ընկերություն անել ստացած դաստիարակության ու մայրիկների ծառայած օրինակների պատճառներով։

Բանն այն է, որ կանայք չեն խորշում իրենց դուստրերի ներկայությամբ հաճախ արտահայտվել մյուս կանանց մասին՝ նրանց դիտարկելով որպես մրցակիցներ, և այդ պատճառով էլ աղջիկների մոտ դեռ վաղ տարիքից ձևավորվում է բացասական նստվածք, որն էլ նրան ուղեկցում է մնում ամբողջ կյանքի ընթացքում։

Հենց այդ պատճառով էլ գիտնականները կարծում են, որ տղամարդկանց միջև ընկերությունը շատ ավելի հավանական է, քան կանանց միջև։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. club-for-girls.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ